Գյումրիում շների հարձակման հետևանքով 55-ամյա կին է տուժել
Այսօր՝ ժամը 21:30-ի սահմաններում, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիում՝ Կարող Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մուտքի մոտ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ փողոցում շրջող շների ոհմակը հարձակվել է 55-ամյա կնոջ վրա և կծել նրա ոտքը։
Տեղի բնակիչների խոսքով՝ շների ոհմակն արդեն երկար ժամանակ բնակվում է շենքի մուտքերում և հարակից տարածքում՝ լուրջ վտանգ ներկայացնելով երեխաների, տարեցների և մյուս բնակիչների համար։ Բնակիչները կոչ են անում պատասխանատու կառույցներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խնդիրը լուծելու և նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։
