-Shadow-Here--Shadow-Here- Գյումրիում՝ ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com – ԱՄԲԻՈՆ NEWS

Գյումրիում՝ <<Ալեքս ընդ հոլդինգ>> ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղի 6/1 հասցեում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում՝ «Շմիտս» մակնիշի կիսակցորդիչով բեռնատարի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Մուրադյանն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս բեռնատարի տակ աշխատանքներ էր կատարում, ինչի ժամանակ անզգուշաբար ինչ-որ իր է ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Փաստի առթիվ Գ. Դավթյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Պարզվել է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )