Գյումրիի «Մտորումների թատրոնը» օգոստոսի 27-ին բացեց նոր թատերաշրջան՝ նոր ներկայացումով

Գյումրիի «Մտորումների թատրոնը» օգոստոսի 27-ին բացեց նոր թատերաշրջան՝ նոր ներկայացումով։ Բեմադրությունը գյումրեցի ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա»պատմվածքների ժողովածուի հիման վրա էր, բեմադրող ռեժիսորն է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հովհաննես Հովհաննիսյանը: Գյումրվա բարբառով գրված պատմվածքներում քաղաքի նիստն ու կացն է, հայտնի վարպետների մասին պատմություններն ու Գյումրվա ադաթները, որոնք դերասաններն իրենց կերպարներով փոխանցեցին հանդիսատեսին: «Մայլից մայլա» ներկայացումը դրամատիկ ժանրի այն ստեղծագործություններից մեկն է, որի բեմադրությունը կատարվել է գրեթե առանց սյուժետային գծի փոփոխության։





