Գյումրիի համար ավտոմաքսատունը կենսական խնդիր է

Գյումրիի համար ավտոմաքսատունը կենսական խնդիր է Կառավարության այսօրվա որոշմամբ ավտոմաքսատունը կտեղափոխվի Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրի։ Միաժամանակ նաեւ Գյումրիում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Կառավարության մտածումն այն է, որ այս քայլերով կաշխուժանա Հանրապետության երկրորդ քաղաքի տնտեսական կյանքը։ Գյումրին Հանրապետության երկրորդ քաղաք լինելուց բացի նաեւ Հանրապետության սոցիալական ամենամռայլ ֆոնն ունեցող քաղաքն է եւ կառավարության ավելի քան մեկ տարվա գործունեության մեջ սա կարելի է համարել եզակի խելամիտ որոշումը, որը նաեւ կբալանսավորի հայ-վրացական սահմանային երեք անցակետերի բեռնվածության հարցը։ Իհարկե, կարեւոր է, որ հասարակությունը հետեւողական լինի այս նախագծի իրականացմանը, քանի որ հակառակ դեպքում հայ-վրացական եւ հայ-թուրքական սահմանները հսկող Գյումրիի «կորուստը» կարող է լինել ողջ Հայաստանի կորուստը։ Սա պետք է հասկանա նաեւ իշխանությունը, որպեսզի ամեն բան խոսքից ու դեմագոգիկ լոզունգից վերածվի ռեալ գործի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )