Գյումրիի անհաջող հավաքից հետո Փաշինյանը դժգոհել է թիմակիցներից“`

Գյումրիում կազմակերպված միջոցառումից հետո իշխանական թիմում լարված քննարկում է տեղի ունեցել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է թե՛ ավտոերթի, թե՛ համերգ-հանրահավաքի արդյունքներից՝ հատկապես մասնակցության ցածր թվից։ Աղբյուրների պնդմամբ՝ նա կոշտ խոսքեր է ուղղել պատասխանատուներին և նշել, որ հրապարակում հիմնականում ներկա են եղել Երևանից ու տարբեր համայնքներից բերված աջակիցներ։

Նույն տեղեկությունների համաձայն՝ առավել խիստ քննադատության է արժանացել Գյումրիի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը, որին մեղադրել են բավարար թվով մասնակիցներ չհավաքելու համար։ Քննարկումը, ըստ նույն աղբյուրների, շարունակվել է Գյումրիի սրճարաններից մեկում՝ փակ ձևաչափով հանդիպման ընթացքում։

Պաշտոնական հաստատում այս տեղեկությունների վերաբերյալ առկա չէ։

Share This