Գյուղում կատարվել են կադրային մտահոգիչ փոփոխություններ, որոնք մենք համարում ենք կամայական և ոչ ի շահ մեր գյուղի բնակիչների. Գետքեցիների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Գյուղում կատարվել են կադրային մտահոգիչ փոփոխություններ, որոնք մենք համարում ենք կամայական և ոչ ի շահ մեր գյուղի բնակիչների. Գետքեցիների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Արդեն երրորդ օրն է Գետք գյուղի բնակիչները իրենց բողոքն են արտահայտում նոր գյուղապետի նշանակման վերաբերյալ։Գյուղի բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց նախկին գյուղապետին նորից իր պաշտոնին նշանակեն։
Գետքի բնակիչները քիչ առաջ բաց նամակ են ուղարկել AmbionNews-ի խմբագրություն,որն ուղղված է Նիկոլ Փաշինյանին։
Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ։
«Պարո՛ն վարչապետ, Ձեզ են դիմում Գետք գյուղի բնակիչները՝ որոնելով ստեղծված կացությունից ելքեր։ Մեր գյուղում կատարվել են կադրային մտահոգիչ փոփոխություններ, որոնք մենք համարում ենք կամայական՝ անձնական ընտրությամբ պայմանավորված և ոչ ի շահ մեր գյուղի բնակիչների։ Պաշտոնանկ է արվել Գետք գյուղի գյուղապետ Աշոտ Շաբոյանը, և նրա փոխարեն նշանակվել է Նարինե Հարությունյանը։ Իմանալով մեր համոզմամբ անարդարացի կադրային այս փոփոխության մասին՝ փորձեցինք մարզպետից և համայնքի ղեկավարից տեղեկանալ, թե ինչն էր պատճառը, որ գյուղի հարգված գյուղապետին փոխարինում են մինչ այս դրական որևէ հատկանիշով աչքի չընկած թեկնածուով։ Սպառիչ պատասխան չստանալով՝ դիմում ենք Ձեզ՝ հուսալով, որ Դուք կկարողանաք լույս սփռել ստեղծված կասկածելի իրադրության վրա, վստահելով Ձեր անաչառությանը և ժողովրդի հանդեպ ունեցած Ձեր՝ անկասկածելի դրական վերաբերմունքին։ Որպես գիտակից և սրտացավ քաղաքացի՝ խնդրում ենք զբաղվել կատարված պաշտոնափոխությամբ՝ պարզաբանումներ մտցնելով ստեղծված իրադրության մեջ»։
