Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին
Գլխացավը մետեոկախվածության, զարկերակային գերճնշման ու հիպոտոնիայի, միգրենների, նյարդային լարվածության, գլխուղեղի կաթվածի և մի շարք այլ հիվանդությունների ամենատարածված ախտանշանն է, ուստի ցավի սաստիկ նոպաներն ու քրոնիկ գլխացավերը անուշադրության մատնելը կարող է շատ վտանագավոր լինել: Սա է պատճառը, որ քրոնիկ բնույթ ստացած գլխացավերի դեպքում մասնագետները հորդորում են խորհրդակցել բժշկի հետ:
Սակայն կան գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ շտապօգնություն կանչել կամ գնալ հիվանդանոց, այլապես հետևանքները կարող են անդառնալի լինել:
Մասնագետները ներկայացրել են գլխացավի այն տեսակները, որոնց դեպքում, հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու միջոցներ ձեռնարկել: Դրանք են.
- ուժգնացող գլխացավը, որն անհանգստացնում է մարդուն մի քանի օր շարունակ,
- սուր նոպայանման գլխացավը, հատկապես՝ մշտապես հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունման դեպքում,
- այլ տհաճ ախտանշաններով ուղեկցվող գլխացավը (օրինակ՝ տեսողության, խոսքի կամ լսողության մասնակի կամ ամբողջական կորստով, մարմնի բարձր ջերմաստիճանով, հարբուխով, գլխապտույտով կամ գիտակցության կորստով և այլն),
- անգամ դեղամիջոցներով չմեղմվող գլխացավը,
- սովորականից տարբերվող գլխացավը, որը վախեցնում է մարդուն,
- գլխացավի կտրուկ նոպաները հազի, փռշտոցի կամ մարմնի դիրքը փոփոխության դեպքում:
Վերոնշյալ դեպքերում գլխացավը կարող է պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով, ուստի հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին: Ընդ որում բժիշկները խորհուրդ են տալիս չանտեսել գլխացավը նաև չափազանց հաճախ կրկնվելու կամ ցավազրկողների անարդյունավետության դեպքում, քանի որ անգամ անկարևոր թվացող խնդիրը կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ:
Նյութի աղբյուրը՝ med2.ru
