Գլխավոր դատախազը նոր օգնական ունի

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Դավիթ Էդվարդի Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազի օգնական։ Այս մասին տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։ Վերջինս պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 14-ից։

«Դավիթ Գրիգորյանի հաստիքային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է հրամանում։

Այս պահին Գլխավոր դատախազի միակ օգնականը Դավիթ Գրիգորյանն է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )