Գերմանիան վախենում է Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմից
Գերմանիայի մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը կարող է հանգեցնել Ռուսաստանի դեմ պատերազմի, Deutschland Kurier YouTube-ի ալիքում ասել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն։
«Զենքի մատակարարումը սխալ է: Սա մեր հակամարտությունը չէ։ Մենք պետք է հեռու մնանք այս ամենից և, իհարկե, սկսենք խթանել խաղաղության նախաձեռնությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ զենքի փոխանցումը չի մոտեցնում հակամարտությունը հանգուցալուծմանը, այլ միայն խորացնում է այն։
Ըստ Կոտրետի՝ Բեռլինը պետք է հարաբերություններ պահպանի Մոսկվայի հետ, իսկ արևմտյան պատժամիջոցները առաջին հերթին ուղղված են հենց Գերմանիայի դեմ, որտեղ էներգակիրների գներն արդեն իսկ բարձրացել են։
Բացի այդ, գերմանա-ռուսական հարաբերությունների խզումը կհանգեցնի համաշխարհային ասպարեզում Բեռլինի հեղինակության անկմանը, կարծում է պատգամավորը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ռուսաստանը սերտորեն համագործակցում է BRICS-ի աճող երկրների և Աֆրիկայի հետ։
Այսպիսով, առճակատման քաղաքականությունը կշրջվի առաջին հերթին Գերմանիայի դեմ, եզրափակեց Կոտրետը։
