Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը ցիտում է Նիկոլի երեկ երկնած միտքը. Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Սա Գերմանիայում Ադրբեջանի դեսպանն է։
Ցիտում է Նիկոլի երեկ երկնած միտքը՝ «Ոչ մի երկիր պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և ոչ մի երկիր պատրաստ չէ ընդունել Ղարաբաղը որպես Հայաստանի մի մաս: Մենք պետք է ընդունենք այս փաստը»։
Մինչդեռ 2016-ին Ալիևը խոստովանում էր, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»։
Երեկ հարցազրույցի ժամանակ Փաշինյանն ասել է. «Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը՝ Հայաստանի մաս։ Նրանք, գուցե մի քիչ դիվանագիտորեն, ասել են այդ մասին։ Պետք է այդ փաստի հետ առերեսվենք»։
