Գերմանիայի պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի

Գերմանիայի պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել։ Այն կազմում է 2,37 տրիլիոն եվրո։ Այս մասին վկայում է Գերմանական դաշնային վիճակագրական գործակալությունը։ 2021 թվականի համեմատությամբ այն աճել է 2 տոկոսով կամ 46,1 միլիարդ եվրոյով։ 2022-ի վերջին եռամսյակի համեմատությամբ աճը կազմում է 1,8 տոկոս կամ 41,9 միլիարդ դոլար։ Մասնագետները նշում են, որ Գերմանիայի պետական պարտքի ավելացման պատճառն այն միջոցառումներն են, որոնք իշխանությունները իրականացրել են՝ քաղաքացիներին, բիզնեսին կորոնավիրուսային համավարակի շրջանում աջակցություն ցուցաբերելու համար։ Ընթացիկ տարին, ըստ մասնագետների, Գերմանիայի համար լինելու է տնտեսական անկման տարի։ Նվազելու է քաղաքացիների գնողունակությունը, զգալի է լինելու սղաճի ազդեցությունը։

Share This