Գետքի գյուղապետի ՔՊ-ական թեկնածուն սպառնում է նախկին գյուղապետի ընտանիքին
Գետքի գյուղապետի ՔՊ-ական թեկնածուն սպառնում է նախկին գյուղապետի ընտանիքին
AmbionNews-ը արդեն հայտնել էր, որ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցից հետո Գետքի գյուղապետ Աշոտ Շաբոյանին պաշտոնանկ են արել։Գետքի արդեն նախկին գյուղապետը ընդամենը բարձրաձայնել է իրենց գյուղի կարևոր խնդիրները։Արդեն հայտնի է, որ ՔՊ-ն որոշել է,որ Գետքի գյուղապետ պիտի նշանակվի իրենց կուսակիցը Նարինե Հարությունյանը։
Աշոտ Շաբոյանի կինը`տիկին Արմինեն մեզ հետ զրույցում նշեց, որ ՔՊ-ական Նարինե Հարությունյանը սպառնում է դատախազությունով, սա այն դեպքում,երբ իր երեխաները Շաբոյանի երեխաներին դպրոցում նեղացնում են։
«Նարինե Հարությունյանը ինձ սպառնում է գրել էր ինձ, ես իրեն ընդհանրապես ոչ գրել եմ,ոչ պատասխանել։ Ես իր մակարդակին չեմ իջնում, դատախազությունով է սպառնում»,-ասում է տիկին Արմինեն։
Ընտանիքը հայտնվել է իշխանականների թիրախում։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին դեպքն է, որ մարդուն կարող են հետապնդման ենթարկել սեփական գյուղի շահերը պաշտպանելու համար։
