«Գեղանիստ» էկո թիմը և «Հայ-Թիմ» արշավագիտական ակումբը դիմել են UNEP-ին.
Արցախի տարածքի շրջափակման հետևանքով առաջացել է ոչ միայն հաղորդակցական, այլև մարդասիրական, սոցիալական, տնտեսական աղետ, որը վերաճել է էկո-աղետի: Ցուրտ ձմռան պայմաններում Հայաստանից Արցախ գազ մատակարարող գազամուղը Ադրբեջանի կողմից պարբերաբար փակվում է, ինչի արդյունքում Արցախի մեր հայրենակիցները ստիպված են հատել բնական անտառները՝ ձմեռը հաղթահարելու համար: Ադրբեջանի կողմից ներկայացվող կեղծ բնապահպանները եթե իսկապես մտահոգ են շրջակա միջավայրով, պետք է գիտակցեն, որ մարդիկ ճարահատյալ գնում են անտառահատման: Այս հանգամանքով պայմանավորված, «Գեղանիստ» էկո թիմը և «Հայ-Թիմ» արշավագիտական ակումբը հատուկ նամակով դիմել են ՄԱԿ-ի ՇՄԾ-ին: Նամակը տեղադրվում է կից:
