Գարեգին Նժդեհի նամակը՝ դստերը
Գարեգին Նժդեհի նամակը՝ դստերը։
«Իմ թանկագի՛ն դուստր Լիլյա, ստացա քո առաջին գրած նամակը: Հասկանալու համար, թե նամակդ կարդալիս ես ինչ վերապրեցի, պետք է ողբերգական ճակատագրով հայր լինել, ինչպիսին ես եմ: Չէ՞ որ, սիրելի՛ս, ես քեզ չեմ տեսել: Երբ դու ծնվել ես, ես Երևանում չեմ եղել:
Ինչպես է քեզ մեծացրել մայրդ` ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ հեշտ չի եղել: Ես նրան` մորդ, երախտապարտ եմ հավետ: Նա անկարելիության աստիճանի բարի էր, բնույթով` քնարական, իդեալներով կին, մի խոսքով՝ հրաշալի մարդ, սակայն մեզ ճակատագրով վիճակված չէր միասին ապրել:
Համբուրի՛ր մորդ և ասա՛ նրան, որ սրանից յոթ տարի առաջ Վլադիմիրի բանտից ես նրան տասնմեկ նամակ եմ գրել, բայց պատասխան չեմ ստացել: Երջանիկ կլինեմ, եթե ուղարկես մորդ, քո և իմ սիրելի թոռնուհիների լուսանկարները:
Համբուրում եմ բոլորիդ:
Քո հայր Գարեգին»։
