Գեղեցիկ serial-ը կարող է թղթադրամի արժեքը բարձրացնել․ ահա որ համարներն են ամենապահանջվածը

Հարգելի խմբակիցներ,իհարկե թղթադրամի վրա գրված հերթական համարը՝ serial number-ը, երբեմն կարող է սովորական համարից վերածվել իրական կոլեկցիոն «ֆիշկայի» ու թղթադրամին հավելյալ արժեք տալ։Բայց պետք է իմանալ,որ ամենաշատը սովորաբար հետաքրքրում են շատ ցածր համարները՝ օրինակ 00000001, 00000002 և այլն, հատկապես առաջին համարները։ Հետո գալիս են Solid-ները՝ երբ ամբողջ համարը նույն թվից է, օրինակ 11111111, 77777777, 88888888, 99999999։ Շատ հետաքրքիր են նաև Radar/Palindrome համարները՝ օրինակ 12344321, որոնք երկու կողմից նույն կերպ են կարդացվում։ Հետաքրքիր «լադեր» են նաև 12345678 կամ 87654321 տիպի համարները՝ երբ թվերը հերթով բարձրանում կամ իջնում են։ Repeater-ներն էլ իրենց շուկան ունեն՝ 12121212, 12341234, 11223344 և նմանատիպ կոմբինացիաները։ Binary-ները՝ օրինակ 10101010, նույնպես որոշ կոլեկցիոներների համար հետաքրքիր են։ Կան նաև տարբեր գեղեցիկ pattern-ներ, կլոր թվեր՝ 10000000, 50000000 և այլն, որոնք կարող են հավելյալ հետաքրքրություն ունենալ։ Birthday/Date serial-ներն էլ երբեմն հավաքում են, օրինակ 01011950 կամ 24081990, բայց դրանց նկատմամբ պահանջարկը ավելի նեղ է։ Բայց ամենակարևորն այստեղ սա է՝ սիրուն serial-ը դեռ չի նշանակում, որ թղթադրամը թանկ է։ Նայում ենք ամբողջ «փաթեթին»՝ ինչքան հազվադեպ է թողարկումը, ինչ տիրաժով է գնացել, ինչ վիճակում է, ինչքան է շուկայում պահանջված և միայն դրանից հետո՝ ինչ serial ունի։ Ու մի տարածված սխալ պատկերացում էլ կա․ «100 տարվա թղթադրամ է, ուրեմն հաստատ թանկ է»։ Չէ 🙂 Եթե թղթադրամը մեծ տիրաժով է տպվել, օրինակ միլիոնավոր հատերով, ու այսօր էլ շուկայում լիքն է, իսկ կոնկրետ օրինակը մաշված, ծալված, կեղտոտ կամ վնասված է, ապա իր տարիքը առանձնապես բան չի նշանակում։ Կարող է նույնիսկ կոլեկցիոն մեծ հետաքրքրություն չունենալ։ Իսկ նույն թղթադրամը լավ պահպանված վիճակում՝ AU կամ հատկապես UNC, արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Կարճ ասած՝ հին լինելը + սիրուն serial ունենալը դեռ բավարար չեն․ լավ կոլեկցիոն նմուշի համար պետք է համընկնեն rarity-ն, condition-ը, demand-ը և serial-ի հետաքրքիր կոնֆիգուրացիան։

 

Լուսանկարների թղթադրամները վաճառքի են ebay-ում, իմը չեն ( երանի իմը լիներ) ,ես նկարները վերցրել եմ ձեզ ցույց տալու համար։

Share This