Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հարձակվող Արամե Մինասյանը հաջողությամբ անցել է փորձաշրջանը «Ռեալ Մուրսիա»-ում և այսուհետ հանդես կգա ակումբի համակարգում։ Այս մասին գրում է armsport.am-ը։
«Ռեալ Մուրսիան» Իսպանիայի հնագույն ու պատմական ակումբներից է. թիմը իր պատմության ընթացքում 20 մրցաշրջան է անցկացրել Լա Լիգայում, իսկ այժմ հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ լիգայում (Primera Federación)։
2026/2027 մրցաշրջանի առաջին կեսը Մինասյանը անցկացրել է Լատվիայի առաջին լիգայի առաջնությունում՝ մասնակցելով 16 հանդիպումներից 15-ին և դառնալով 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
