Հայկ Սարգսյանի հասցեին հնչել է գնահատանքի խոսք․ «Այսօր մեզ Հայկի և Նայրիի նման Մարդիկ են պետք»

«Ամբիոն Նյուզ»-ը ներկայացնում է հրապարակում, որում բարձր գնահատանքի խոսքեր են հնչել Հայկ Սարգսյանի և Նայրի Սարգսյանի հասցեին։

Հեղինակը, անդրադառնալով Հայկ Սարգսյանի՝ Մհերի հաղորդմանը մասնակցությանը, նշել է, որ հաղորդումը դիտելուց հետո նրա հանդեպ հարգանքն ավելի է մեծացել։

«Հայկի և Նայրիի նման ընկերներ, Հայկի և Նայրիի նման Մարդիկ՝ մեծատառով, այսօր մեզ շատ են պետք։ Մարդիկ, ովքեր իսկապես նվիրված են իրենց հայրենիքին, իրենց երկրին և իրենց գաղափարներին»,– գրել է նա։

Հեղինակը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Հայկի և Նայրիի ծնողներին՝ Զարեհին և Սվետլանային՝ ընդգծելով նրանց դաստիարակության դերը։

«Դուք իսկապես լավ Մարդիկ եք մեծացրել և նրանց նվիրել հայրենիքին։ Ձեր դաստիարակության արդյունքը տեսանելի է նրանց գործերում, վերաբերմունքում և հայրենիքի հանդեպ նվիրվածության մեջ»,– ասված է գրառման մեջ։

Գրառման հեղինակը Հայկին և Նայրիին նաև ընկեր անվանելու իր ուրախությունն է հայտնել՝ ընդգծելով նրանց նկատմամբ ունեցած հարգանքը։

Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ Հայկն ու Նայրին այսօր չեն գտնվում ՀՀ կառավարության կազմում։

«Կարծում եմ՝ նրանց նման նվիրյալ ու սկզբունքային մարդկանց ներկայությունը շատ օգտակար կլիներ մեր պետության համար»,– նշել է հեղինակը։

Հեղինակի խոսքով՝ Հայկի և Նայրիի նման սկզբունքային ու հայրենիքին նվիրված մարդկանց ներկայությունն այսօր հատկապես կարևոր է։

Share This