Գատուզոն ներկա է Լոկոմոտիվ-Զենիթ խաղին
Իտալացի մարզիչ Ջենարո Գատուզոն ներկա է Ռուսական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Լոկոմոտիվ»- «Զենիթ» խաղին։ Այս մասին տեղեկացնում է «Чемпионат»-ը։
Նշվում է, որ Գատուզոն մարզադաշտում է գործակալներ Մարկո Տրաբուկիի ու Տիմուր Գուրցկայի հետ։
Ավելի վաղ ռուսական կայքը հաղորդել էր, որ Գատուզոն Մոսկվա է մեկնել ռուսական որևէ ակումբում աշխատանք գտնելու համար։
Աղբյուր ArmSport.am
