Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ

Օգոստոսի 20-ին, ժամը 15։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնու տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ Գառնու տաճարի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ. 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 700 մ):
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին հայտնաբերել են մոտ 100 մ հեռավորության վրա:

Share This