Գայանե Հակոբյանի ազատության պահանջով նստացույցը շարունակվում է

Գայանե Հակոբյանի ազատության պահանջով զոհված զինծառայողների ծնողների նստացույցը Կառավարության շենքի մոտ շարունակվում է։ Նրանք  պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։ Զոված զինծառայողների հարազատների կողքին են նաև քաղաքացիներ, քաղաքական գործիչներ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ փաստաբանները այտարարություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում են տիկին Գայանեի պաշտպանությունը։

Նստացուցին ներկա  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը 168․ամ-ի լրագրողի ետ զրույցում ասաց․

«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Ադրբեջանի և Թուրքիայի պետական քաղաքականության պատվերը։ Վերջ։ Այսօր էլ ոչ միայն Նիկոլ Փաշինյանն, այլև Խորհրդարանում նշանակված խոսնակը, ՔՊ խունտաան ընդունեցին,որ Արցախն Ադրբեջան է։ Մենք մեկ բան պետք է անենք՝ պետք է բոլորս միավորվենք և ապացուցենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան չեն  Հայաստանն ու Արցախը»։

Share This