Գազային «հաբի» միջոցով գործարքներ կսկսեն իրականացնել հաջորդ տարվանից․ թուրք նախարար
Թուրքիայի իշխանությունները այդ երկրում լինելիք գազային «հաբի» միջոցով գործարքներ կսկսեն իրականացնել 2024 թվականից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիխ Դոնմեզը։ ТRТ-ի փոխանցմամբ, նա մասնավորապես ասել է․ «Ինչ վերաբերում է բնական գազի կենտրոնին, ապա վերջնիս միջոցով գործարքներ կսկսենք իրականացնել 2024 թվականից»։ Թուրք նախարարը սակայն չի մանրամասնել, թե ինչպես է դա կատարվելու։
