Գազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել․ գործի է դրվել գազային ատրճանակ, 3 անձ ձերբակալվել է
Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի
Օգոստոսի 21-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում գործի է դրվել նաև գազային ատրճանակ։
Նույն օրը բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքով քաղաքացի է դիմել բուժօգնության։
ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության բաժին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
