-Shadow-Here--Shadow-Here- Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ թավջութակահար Միքայել Պետրոսյանը Ռուսաստանում կմասնակցի եւ Հայաստանը կներկայացնի Կնուշեւիցկու ամենամյա մրցույթ-փառատոնին – ԱՄԲԻՈՆ NEWS

Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ թավջութակահար Միքայել Պետրոսյանը Ռուսաստանում կմասնակցի եւ Հայաստանը կներկայացնի Կնուշեւիցկու ամենամյա մրցույթ-փառատոնին

ԲՀԿ Գյումրու տարծքային կառույցի էջում գրում են???
Այս տարվա սեպտեմբերի 1-11-ը Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում կայանալու է Սվյատոսլավ Կնուշևիցկու անվան ամենամյա մրցույթ-փառատոնը, որը մի բեմում համախմբելու է աշխարհի տարբեր երկրների 40 տաղանդավոր և աշխարհահռչակ թավջութակահարների: Ի պատիվ մեր ազգի՝ մասնակիցների թվում է համաշխարհային ճանաչում ունեցող բեմերում նվագող և միջազգային մրցույթների դափնեկիր գյումրեցի թավջութակահար Միքայել Արշակի Պետրոսյանը, որը նշված մրցույթի միակ հայ մասնակիցն է:
ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար,Գյումրու ավագանու անդամ Արմեն Բադեյանի միջնորդությամբ Միքայելի` թավջութակահարների այս մրցույթի մասնակցության ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորել է կոչումով բարեգործ, մեծ հայրենասեր,
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ևս մեկ անգամ ապահովելով հայ երիտասարդների հաղթական թռիչքը:
Հաջողություն ենք մաղթում մեր հայրենակցին և սպասում հաղթանակած վերադարձին:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )