Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Բաթումիում հանգիստն անցկացրած ՀԱԵ ՇԹ Ցերեկային կենտրոնի սաները արդեն Գյումրիում են




Մենք և մեր երեխաներն արդեն Գյումրիում ենք:
Սև ծովում անցկացրած անկրկնելի հանգստյան օրերը նոր լիցքեր, տպավորություններ ու նոր ձգտումների ճանապարհ են բացել:
Մեր երեխաներն առաջին անգամ կարողացան հայրենիքից դուրս ևս գտնել հետաքրքրություններ, ձեռք բերել նոր ընկերներ, ինքնուրույն քայլեր անել դեպի նոր աշխարհ, դեպի ճամփորդություն:
Հանգիստը զուգակցել կրթադաստիարակչական աշխատանքով և հոգևորի մասին նոր գիտելիքների համալրմամբ: Վրաստանում գտնված օրերին երեխաներն այցելել են Բաթումիի ՀԱ Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի, հանդիպել եկեղեցու հոգևոր հայր Տեր Արարատ Գամբալյանի հետ:
Ժամանցային հագեցած օրեր, վրացական խոհնոցի գաղտնիքներ, պտտվող ու լուսավոր հսկա կարուսելներ, Բաթումիում նաև նավով պտույտ:
Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնի սաներն այս ամառ բացառիկ հնարավորություն էին ստացել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությամբ, 20 երեխա հուլիսի 13-ից 19-ը ամառային հանգիստը վայելեց Վրաստանի Հանրապետությունում՝ Սև ծովի ափին։
Երեխաներին ուղեկցեցին նրանց հետ ամեն օր աշխատանք տանող մանկավարժ-մասնագետներից երեքն ու 2 կամավորները։
Նշենք, որ երեխաների այս երազանքն իրականություն դարձնելու խնդրանքով Գագիկ Ծառուկյանին էր դիմել ցերեկային խնամքի կենտրոնի պատասխանատուն և անմիջապես ստացել դրական պատասխան։
Մենք շնորհակալ ենք մեր երեխաներին տոն պարգևելու և առաջին անգամ նման ճամփորդության մեկնելու հնարավորություն տալու համար։
