Բրիթնի Սփիրսի եւ նրա ամուսնու ծեծկռտուքին ստիպված են եղել միջամտել անվտանգության աշխատակիցները
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի եւ ֆիթնեսի մարզիչ Սեմ Ասգարիի ամուսնությունը ծանր ժամանակներ է ապրում, հայտնում է TMZ-ը։
Հրապարակման մեջ ասվում է, որ աստղերի ընտանեկան կյանքում վերջին շրջանում անընդհատ վեճեր ու սկանդալներ են, երբեմն խոսքը ֆիզիկական ուժի կիրառման մասին է։ Թիկնապահները նույնիսկ ստիպված են եղել միջամտել այս կոնֆլիկտներից մեկին:
Տաբլոիդը խոստացել է նաեւ վավերագրական ֆիլմ թողարկել Սփիրսի եւ Ասգարիի հարաբերություններում առկա դժվարությունների մասին։ Մասնավորապես, կներկայացվի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ միջադեպի մանրամասները։
Ոչ վաղ անցյալում փոփ-դիվան հայտարարեց, որ ապագա հուշագրության մեջ կկիսվի դերասան Քոլին Ֆարելի հետ իր սիրավեպի սկանդալային մանրամասներով։
