-Shadow-Here--Shadow-Here- Բուսական ծագման մսի գործածությունը կարող է բարձրացնել շաքարային դիաբետի ու սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը – ԱՄԲԻՈՆ NEWS

Բուսական ծագման մսի գործածությունը կարող է բարձրացնել շաքարային դիաբետի ու սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը

Վեգանական կամ բուսական ծագման միսը՝ պատրաստված սոյայից կամ այլ բուսական հիմքով, որը համով նման է մսին, բայց միս չէ, կարող է բարձրացնել շաքարային դիաբետի զարգացման վտանգն ու առաջացնել սրտի հետ կապված խնդիրներ, գրում է Daily Mail պարբերականը։

89 սինգապուրցու մասնակցությամբ ուսումնասիրությունները ցույց են տվել, բուսական ծագմամբ մսով հարուստ սննդակարգ ունեցող մարդկանց արյան մեջ շաքարի մակարդակն ավելի բարձր է լինում, քան սովորական միս օգտագործողների արյան մեջ: Հետագայում սա կարող է մեծացնել հիվանդությունների և շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:

Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում բուսական ծագման սննդամթերքի քանակի ավելացումը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման վտանգը 25%-ով։ Այնուամենայնիվ, բուսական ծագման միսը հաճախ պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ՝ համեմատած սովորական մսի հետ: Նման բաղադրությունը թույլ չի տալիս այն դասել առողջարար մթերքի շարքին։

Բուսական ծագում ունեցող մսի գործածության մյուս վտանգն աղի բարձր պարունակությունն է, որի չափաբաժինը վեգանական կոտլետներում 2019 թվականից զգալի ավելացել է։ 2022 թվականին Ավստրալիայում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բուսական ծագման մսի մեկ բաժինը պարունակում է ավելի քան 2000 մգ աղ: Սա չափահաս մարդու գրեթե մեկ օրվա չափաքանակն է, իսկ գիտնականները վաղուց ապացուցել են, որ աղի կանոնավոր չարաշահումը բարձրացնում է զարկերակային գերճնշման զարգացման վտանգը։

Share This