-Shadow-Here--Shadow-Here- Բորելը ՌԴ-ի հարձակման պատճառով Կիևի ռմբապաստարան է իջել – ԱՄԲԻՈՆ NEWS

Բորելը ՌԴ-ի հարձակման պատճառով Կիևի ռմբապաստարան է իջել

Եվրամիության արտաքին և անվտանգային քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որը նախօրեին ժամանել էր Կիև, առավոտը ստիպված է եղել ապաստանում անցկացնել: Պատճառը Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակումն էր, գրում է European Pravda-ն։

«Առավոտս սկսում եմ ապաստարանում, օդային հարվածների ազդանշաններ են լսվում ամբողջ Կիևում:

Սա ուկրաինացի խիզախ ժողովրդի ամենօրյա իրականությունն է այն պահից, երբ Ռուսաստանը սկսել է իր անօրինական ագրեսիան»,- գրել է Բորելը X-ում:

Նա նաև լուսանկար է հրապարակել թաքստոցից։

Share This