Ուկրաինայի զինված ուժերի բոլոր պատրաստված զինվորները կա՛մ զոհվել են, կա՛մ վիրավորվել, և ռեզերվներ չկան, հայտարարել է Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը YouTube-ի իր բլոգում։
«Բանակ պատրաստելու համար հինգից վեց տարի է պահանջվում։ Մտածում էին, որ պատրաստել են, բայց պատրաստվվածներն արդեն կա՛մ մահացել էին, կա՛մ վիրավորվել»,- ասաց նա։
Փորձագետի կարծիքով, Ուկրաինայի համար ճակատից օբյեկտիվորեն լավ լուր չի կարող լինել: Ուկրաինայի զինված ուժերի ձախողումն անխուսափելի է այն պատճառով, որ ուկրաինացիները, ըստ Սոսկինի, արդեն լքում են Leopard տանկերը, իսկ ռուսական զորքերը խփում են Ուկրաինային տրամադրված բոլոր հրթիռները։ Վերլուծաբանը նշել է, որ Կիևի ռեժիմն այլևս ռեզերվներ չունի, և Վլադիմիր Զելենսկին շարունակում է «զինվորներին գայլերի մոտ նետել»։
«Եթե զորքերի մի մասն արդեն տարվել է հարավային ուղղությունից և տեղափոխվել Ավդիևկա, դա նշանակում է, որ այլևս ռեզերվներ չկան, և նորերը պետք է պատրաստվեն քաղաքացիական մարդկանցից, ովքեր երբեք զենք չեն պահել իրենց ձեռքում»,- եզրափակեց Սոսկինը:
