Բնության հետ <<չխաղալու>> ևս մեկ նախազգուշացում․

Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱՄՆ-ի հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության կենտրոնի գնահատականի համաձայն՝ մարդկանց շրջանում տարածվող նոր հիվանդությունների երեք քառորդը կենդանական աշխարհից է ծագում:Բնապահպան-հետազոտող Թոմաս Գիլեպսին գրում է. «Պաթոգենները տեսակների սահմանները չեն հարգում: Եվ հենց մարդիկ, փոքրացնելով իրենց ու կենդանիների միջև բնական սահմանները, բարենպաստ պայմաններ են ստեղծում հիվանդությունների տարածման համար: Ու ինձ ընդհանրապես չի զարմացնում կորոնավիրուսի բռնկումը: Մեզ էլի այլ վիրուսների բռնկումներ են սպասվում: Մենք դեռ այսբերգի գլխին ենք»: Կարմիր գիրքն ուղղակի ցուցիչ է բնության հանդեպ վերաբերմունքի, գրքի չափը ցույց է տալիս, թե ինչքանով են տվյալ երկրում պահպանվում ու պաշտպանվում կենսատարածքները, այսինքն՝ Թոմաս Գիլեպսի ասած՝ բնական սահմանները»:Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/30/1156040/

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )