Բյուրեղավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Հակակոռուպցիոն կոմիտեից Ambion.news–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Կոմիտեից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

Նշենք, որ խոսքը Բյուրեղավան համայնքի ներկայիս համայնքապետի՝ Հակոբ Բալասյանի մասին է։

Share This