-Shadow-Here--Shadow-Here- Բյուրեղավանում, Ակունքում, Ծաղկահովիտում ԲՀԿ-ն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին – ԱՄԲԻՈՆ NEWS

Բյուրեղավանում, Ակունքում, Ծաղկահովիտում ԲՀԿ-ն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 17 համայնքներում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3 համայնքներում մասնակցում է ընտրություններին:
?Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Դեմոկրատական այլընտրանք» /ԴԱԿ/ կուսակցության հետ ձևավորված «Միասնություն» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Բյուրեղավան համայնքի գործող ղեկավար Հակոբ Բալասյանն է:
?Կոտայքի մարզի մեկ այլ՝ Ակունք համայնքի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է ԴԱԿ-ի հետ ձևավորված «Համախմբում» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Զառի վարչական ղեկավար Լևոն Խաչատրյանն է:
?Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է ԴԱԿ-ի հետ ձևավորած «Հզոր համայնք» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Գոռ Հունանյանն է:
ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ՝ Լիաննա Մանուկյան
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )