Բյուրեղավանի փոխքաղաքապետն ու ավագանու անդամը ձերբակալվել են. նոր մանրամասներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Բյուրեղավանի համայնքի տեղակալի եւ ավագանու անդամի մասնակցությամբ ծեծկռտուքից եւ դանակահարությունից։

Ըստ Գագիկ Շամշյանի, հոկտեմբերի 15–ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Ա Վեհափառի փողոցում, համայնքապետարանի հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Վարդան Սուքիասյանը վիճաբանել Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Սուրեն Թադևոսյանի և 31-ամյա Մանուկ Անդրեսյանի հետ, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և Վ. Սուքիասյանը դանակով հարվածել է է Մ. Անդրեսյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Մ․ Անդրեասյանը և Ս․ Թադևոսյանը ծեծի են ենթարկել Վ․ Սուքիասյանին։

Պարզվել է նաեւ, որ Վ․ Սուքիասյանը զանգահարել է իր ընկերներին, Կոտայքի մարզի բնակիչներ 38-ամյա Դանիել Դանիելյանին և 39-ամյա Վահե Եղյանին, իսկ Ս․ Թադևոսյանը իր հերթաին կանչել է իր եղբորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիս Թադևոսյանին, ովքեր միմյանց ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանից հետո Վ. Սուքիասյանը քարերով հարվածել է Սուրեն Թադևոսյանին՝ դեմքի և գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:

Վ.Սուքիասյանը, Վ.Եղյանը, Դ.Դանիելյանը և Ս.Թադևոսյանը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային քրեական վարչություն, իսկ Ա.Թադևոսյանը՝ հրավիրվել է:

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Մ.Անդրեսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Վարդան Սուքիասյանը Բյուրեղավան համայնքի ավագանու անդամ է, իսկ Դանիել Դանիելյանը աշխատում է Բյուրեղավանի համայնքապետարանում, որպես համայնքի ղեկավարի տեղակալ։

Share This