
Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մեկ տարին նշանավորվեց տարբեր հիշատակի եւ այլ միջոցառումներով, որոնց շարքում աչքի ընկավ ռուսական զինվորական ավանի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցում էր ինչպես խաղաղապահ զորակազմի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինըը, այլ նաեւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Մասնակցում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հայտնի է որպես հայ եւ ռուս ժողովուրդների եղբայրության ջատագով, եւ մեծ ներդրում ունի կատարած հայ-ռուսական հարաբերություններում։ ԲՀԿ առաջնորդը, ինչպես իր խոսքում նշել է Ռուստամ Մուրադովը, անմիջական մասնակցություն է ունեցել Ստեփանակերտում ռուս ուղղափառ եկեղեցու կառուցմանը։ Պարոն Ծառուկյանը, ով հայտնի է որպես ազգային մեծ հասարակական-քաղաքական գործիչ, գործարար եւ մեկենաս, նաեւ անվանական ծառ է տնկում՝ ի նշան երախտագիտության հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության եւ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված մեր հայորդիների։