Բլինկենը հայտարարել է, որ անհրաժեշտ է պաղեստինյան պետություն ստեղծել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Պաղեստին պետության ստեղծման միջոցով, հաղորդում է Պետդեպարտամենտը։

«Պետքարտուղարը վերահաստատել է Իսրայելի և տարածաշրջանի համար կայուն խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Բլինկենը Նեթանյահուի հետ քննարկել է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատելուն ուղղված ջանքերը և Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը:

Share This