-Shadow-Here--Shadow-Here- Բիշքեկից Ստամբուլ թռչող ինքնաթիռում երեխա է մահացել – ԱՄԲԻՈՆ NEWS

Բիշքեկից Ստամբուլ թռչող ինքնաթիռում երեխա է մահացել

Բիշքեկից Ստամբուլ թռչող ինքնաթիռում երեխա է մահացել Pegasus Airlines ավիաընկերությանը պատկանող, Բիշքեկից Ստամբուլ թռիչքն իրականացնող ինքնաթիռը հարկադրված է եղել հետ վերադառնալ, այն բանից հետո, երբ օդանավում գտնվող 1,5 ամսական երեխայի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Օդանավը, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, հարկադիր վայրէջք է կատարել Մանասի միջազգային օդանավակայանում։ Վայրէջքից անմիջապես հետո երեխային հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Ներկայումս սկսվել է քննություն, պարզելու համար երեխայի մահվան պատճառները։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )