<<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>>բժշկական կենտրոնում մահացել է 67-ամյա կին․ Ալինա Նիկողոսյան
Ալինա Նիկողոսյանը գրում է․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։
Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ։
