«Բժիշկ Մահ» Ալյոնա Վերդին կասկածվում է իր մահը կեղծելու և Երևան փախչելու մեջ․ Life.ru

Երևանում հայտնաբերվել է կոսմետոլոգ, որը «կասկածելիորեն» նման է 2020 թվականի հունիսին Կրասնոդարում մահացած կեղծ վիրաբույժ Ալյոնա Վերդիին, ով այլանդակել էր մի քանի պացիենտների և ստացել «Բժիշկ Մահ» մականունը։ Այժմ շատերը կարծում են, որ հանցագործը երեք տարի առաջ կեղծել է իր մահը և տեղափոխվել Հայաստան։ «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մալախով» հաղորդաշարի լրագրողները ուսումնասիրել են պատմությունը, գրում է Life.ru–ն։Բժիշկ Եկատերինա Պարխոմենկոն կոսմետոլոգիական կլինիկա է բացել Երևանում հենց 2020 թվականին, երբ հաղորդվեց Վերդիի մահվան մասին։ Թղթակիցը սրահ է գնացել սովորական հաճախորդի անվան տակ և նկատել, որ կոսմետոլոգն իսկապես նման է հանգուցյալին։ Ուղիղ հարցին, թե կինը Վերդիի հետ կապ ունի՞, զրուցակիցը բացասական պատասխան է տվել։

Share This