Բժիշկը բացատրել է, թե ինչու է կարող կենդանիների հետ քնելը վտանգավոր լինել առողջության, իմունիտետի համար
Կենդանիների հետ քնելը կարող է հանգեցնել տոքսոպլազմոզի և հելմինթոզի, «Մոսկվա 24»-ին ասել է ընտանեկան բժիշկ և բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինը:
Կոնդրախինը նշել է, որ շները պարբերաբար զբոսնում են դրսում և կարող են իրենց թաթերի և մորթու վրա մեծ քանակությամբ մանրէներ բերել կեղտի հետ միասին, որոնք կարող են լիովին չլվացվել: Կատուները կարող են տոքսոպլազմոզ առաջացնել, որը փոփոխություններ է առաջացնում օրգանիզմում և նվազեցնում է իմունիտետը:
Բժիշկը պարզաբանել է, որ պաթոլոգիան բացասաբար է անդրադառնում ուղեղի, սրտանոթային համակարգի և լյարդի վրա:
