Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են. այսպես <<գունագեղ>> և մասշտաբային են պատրաստվում սեպտեմբերի 21-ին. Է. Վարդանյանը գործընկերների հետ այցելել է ոստիկանական բաժանմունք

Իմ գործընկերներ Ելենա Կիրակոսյանի և Հռիփսիմե Ստամբուլյանի հետ Ոստիկանության Շենգավիթի բաժնում ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Այստեղ են բերման ենթարկված տասը քաղաքացիներ: Խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելը ակնհայտորեն հավաքը խափանելու հակաիրավական նպատակ ունի: Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են: Այսպես «գունագեղ» և մասշտաբային են պատրաստվում սեպտեմբերի 21-ին»,- գրել է Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա էր տեղի ունենում` սեպտեմբերի 21-ին Անկախության տոնին նվիրված տոնակատարությունը չեղարկելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից երթով շարժվելուէին Հանրապետության հրապարակ։

Ավելի ուշ Իրավիճակը լարվել է, սկսվել է քաշքշուկ, ինչից հետո ոստիկանները պատ են կազմել և սկսել բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին`թույլ չտալով նրանց շարժվել հրապարակ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )