-Shadow-Here--Shadow-Here- Բելառուսը մինչեւ տարեվերջ երկարաձգել է ազատ վիզային ռեժիմը Լիտվայի եւ Լատվիայի քաղաքացիների համար – ԱՄԲԻՈՆ NEWS

Բելառուսը մինչեւ տարեվերջ երկարաձգել է ազատ վիզային ռեժիմը Լիտվայի եւ Լատվիայի քաղաքացիների համար

Մինսկը մինչեւ տարեվերջ երկարաձգել է ազատ վիզային մուտքի ռեժիմը Լատվիայի եւ Լիտվայի քաղաքացիների համար, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ-ին:

«Որոշում է կայացվել մինչեւ 2022 թվականի վերջ երեկարաձգելու առանց վիզայի մուտքի եւ Բելառուսում բնակվելու իրավունքը Լիտվայի եւ Լատվիայի քաղաքացիների համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տվյալ որոշումը կայացրել է երկրի ղեկավարը: «Այդ քայլը հարեւան երկրների քաղաքացիներին թույլ կտա սեփական պատկերացումը կազմել ժամանակակից Բելառուսի, նրա քաղաքականության եւ տնտեսության մասին, ինչպես նաեւ ծանոթանալ մեր ժողովրդի մշակույթին»,- ասվում է նախարարարության հայտարարության մեջ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )