-Shadow-Here--Shadow-Here- Բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութը 5 տարվա վաղեմության է․ ՇՄՆ-ն պարզաբանում է – ԱՄԲԻՈՆ NEWS

Բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութը 5 տարվա վաղեմության է․ ՇՄՆ-ն պարզաբանում է

ՇՄ նախարարությունը պարզաբանում է բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութը․
«Հարգելի քաղաքացիներ, արդեն մի քանի օր է համացանցում կրկին տարածվում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 5 տարվա վաղեմության տեսանյութ։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ տեսանյութի հանգամանքները պարզելու համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականին դիմել էր ՀՀ ոստիկանություն։
ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերոհիշյալ տեսանյութի բեզոարյան այծի որսը կազմակերպվել է 2017թ. ապրիլ ամսին «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է որսորդական տնտեսություն և իր գործունեությունը ծավալում էր ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքի 27.2-րդ հոդվածի համաձայն, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, որի լուծման ուղղությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )