Բաքվում երկրաշարժ է գրանցվել

Բաքվի մերձակայքում Կասպից ծովում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է Ղազախստանի Հանրապետության ազգային տվյալների կենտրոնը` Bes media-ն։

Երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին՝ Աստանայի ժամանակով 01.14-ին, Սումգայիթ քաղաքից 107 կմ հյուսիս։ Օջախի խորությունը մոտ 11 կմ էր։ Էպիկենտրոնի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.54 աստիճան, արևելյան երկայնության 49.98 աստիճան։

Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնի տվյալներով՝ սա Կասպից ծովում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է։ Առաջին ցնցումները տեղի են ունեցել դեկտեմբերի 29-ին, Բաքվի ժամանակով 15.22-ին, և դրանց ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ։

Share This