-Shadow-Here--Shadow-Here- Բաքվի բանտում խոշտանգելով սպանել են լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանին – ԱՄԲԻՈՆ NEWS

Բաքվի բանտում խոշտանգելով սպանել են լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանին

Համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի կողմից քսան տարի ազատազրկման դատապարտված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը դաժանաբար սպանվել է Բաքվի բանտում:
Լուրը հայտնել է դրսում ապրող Վիցենի ընկերներից մեկը, այս պահին պաշտոնական հաստատում չկա:

Ambionnews-ը հարցը պարզելու շուրջ կապ հաստատեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանի հետ, որը նշեց, որ նման տեղեկություն չունի.

«Այս պահին նման տեղեկություն չունեմ»,- նշեց նա:

Հույս ունենանք, որ տեղեկությունն իսկապես կեղծ է…

Հիշեցնենք, 2021 թվականի հունիսին Բաքվի դատարանը շինծու քրեական գործով Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Մասնավորապես, Բաքուն նրան մեղադրում է  վարձկանության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքչյանը, իբր, ընդունել է առաջարկ՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։ Նմանատիպ շինծու գործերով Բաքուն խոչընդոտեց հայ գերիների վերադարձը Հայաստան:

Share This