ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ
45 ՏԱՐԻ ԱՆՑ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 15:00-ին,
Գյումրու համայնքային ցուցասրահ, Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան
Հայաստանի ազգային պատկերասրահից Գյումրի է բերվել 9 գեղանկար, 19 գրաֆիկական աշխատանք։
Վերջին անգամ Գյումրիում Մինաս Ավետիսյանի գործերով ցուցահանդես բացվել է 1978թ-ին ՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան 50֊ամյակի առիթով։ Անհատական ցուցահանդեսը բացվել է Ռիժկովի փողոցում՝ այն ժամանակ գործող քաղաքային պատկերասրահի շենքում։ Նույն առիթով քաղաքի արվեստասեր հասարակության, նկարչի հարազատների, բարեկամների, մտերիմների մասնակցությամբ, կազմակերպվել է հուշ երեկո։
