-Shadow-Here--Shadow-Here- Բարսելոնայում ծեծել են եւ կողոպտել Օբամեյանգին – ԱՄԲԻՈՆ NEWS

Բարսելոնայում ծեծել են եւ կողոպտել Օբամեյանգին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Կատալոնիայի մայրաքաղաքում գտնվող առանձնատանը զինված հարձակման է ենթարկվել, հաղորդում է իսպանական El Pais-ը՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրներին։

Կողոպուտին մասնակցել է առնվազն չորս մարդ։ Նրանք հրազենով սպառնացել են 33-ամյա ֆուտբոլիստին, հետո ծեծել։ Ոսկտիկանությունը ահազանգը ստացել է Օբամեյանգի կնոջից։ Հանցագործներին հաջողվել է անարգել հեռանալ։ Ընթանում է հետաքննություն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )