Բարձր արժեքների հասնող հասարակության օրակարգի չի նմանվում
ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չեմ զարմանա, եթե բողոքի ակցիա մեկնարկի այն բանից հետո, երբ որևէ պաշտոնյա խանութից կարագ գնի։ Կարելի է պահանջել, որ նա մարգարին առնի ու ընդհանրապես` օրակարգը, բացառությամբ մի քանի դեպքերի, ապագայում բարձր արժեքների հասնող հասարակության օրակարգի չի նմանվում։
Հայհոյանք, սուտի սրամտություններ, անհանդուրժողականություն, հայհոյող կանայք, որոնք «լավ տղու մամա կամ քուր են» ու ոչ մի լուրջ խոսք, ոչ մի լուրջ գաղափար։ Որտեղի՞ց եկավ այս վիճակ…»:
