Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կոնգրեսին հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։

«Կոնգրեսին կոչ եմ անում հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ես խնդրել եմ նրանցից», – ասել է նա հեռուստաուղերձում:

Նախկինում փաթեթի չափը գնահատվում էր 10 միլիարդ դոլար։

Ամերիկյան իշխանությունները նշում են, որ այդ միջոցները, ի թիվս այլնի, կուղղվեն Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու և ՆԱՏՕ-ի «արևելյան թևի» ամրապնդմանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )