Բայդենը «խստորեն խորհուրդ է տվել» Զելենսկին` հարձակվել, հակառակ դեպքում փող չեն տա
Ու կրաինական աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Բայդենի և Զելենսկու նախօրեին կայացած ուշ երեկոյան հեռախոսազրույցում խոսվել է այն գումարի մասին, որը ԱՄՆ վարչակազմը լրացուցիչ հատկացնում է Ուկրաինային, սակայն Կոնգրեսը դեռ չի հաստատել։ Բայդենը «խստորեն խորհուրդ է տվել» Զելենսկին` լսել «ՆԱՏՕ-ի խորհրդականների» հուշումները և սկսել լայնածավալ հարձակողական գործողություն։ Եթե արդյունք լինի, ուրեմն կլինի 20 մլրդ դոլարի նոր վարկային պորտֆել»։
Սրանով, թերեւս, կարելի է բացատրել այն մասշտաբային գրոհները, որոնց դիմել է ուկրաիանկան բանակը: Գործադրվում են հնարավոր բոլոր ռեզերվները, որոնք մարտադաշտ են նետվում անկախ հսկայական կորուստների: Ու դրանով հանդերձ էլ լռվել-մնացել են փոքրիկ բնակավայրերի համար մարտերի մեջ: Արդյունքում, նույւնիսկ ուկրաինական որոշ փորձագիտական աղբյուրներ են սկսել ակնարկել, որ նման ռազմավարությամբ Զելենսկին մեծ ռիսկի է ենթարկվում մնալ ոչ միայն առանց արեւմտյան օգնության, այլ նաեւ առանց բանակի: Չնայած, աղբյուրներից մեկը նման տեղին մեկնաբանություն է արել. «Եթե Կոնգրեսը չհաստատի այս նոր ֆինանսավորումը, վստահ եղեք, որ անմիջապես կկանգնի նաեւ Եվրոպայից եկող ֆինանսավորումը: Իսկ եթե ֆինանսավորում չլինի, Ուկրաինան ինչ-որ ծավալով զորքեր կունենա, թե` ոչ, արդեն էական չի լինի: Արդյունքում, Զելենսկին ստիպված է հարձակվել` ռիսկի դնելով ամեն ինչ, քանի որ դրա այլընթրանքը երաշխավորված պարտությունն է»:
