Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ բազմապատիկ աճել է․ AMX
AMX-ը ներկայացնում է Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի փետրվար ամսվա ամփոփ տվյալները․
2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների
նկատելի աճ։
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և
հետգնման աճուրդների ծավալը կազմել է 40 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը
փետրվարին կազմել է ավելի քան 10.4 մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի փետրվարի համեմատ գրանցելով
432% աճ (ավելի քան 5 անգամ): Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 81
գործարք։
Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները
պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը կազմել է
ավելի քան 497.2 մլրդ դրամ, որը 8.2%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը 2021 թ․-ի փետրվարի համեմատ
աճել է 57%-ով՝ հատելով 6.3 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 241
գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես
աճել է՝ հասնելով 101-ի։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի
փետրվարի համապատասխան ցուցանիշը 26%-ով։
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես
բազմապատիկ աճել է՝ հասնելով 54 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա
համեմատ աճել է 90%-ով՝ հասնելով 260.3 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 92 գործարք։
Բորսայական գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։
