Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց հողի համար պայքարող տավուշցիների վրա կազմակերպության անդամների հարձակումներին։

«Այսօր Երկրապահ կամավորական միության անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։

Երկրապահ կամավորականներ, Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք, գոնե այդպես է եղել երկրապահը։

Դուք երկրապահ եք և այսօր ինչ գործել եք, ամբողջը ձեր պատասխանատվությունն է, դուք եք սադրել արդեն երկրորդ, երրորդ անգամ։ Պատասխանատվությունը ձեր վրա է և եթե դրան մասնակից է նաև այս իշխանություններն իրենց ղեկավարի  գլխավորությամբ։

Երկրապահ եք, գնացեք սահման և սահմանը պահեք, ինչպես ուզում եք, կարող եք պահել,  դա ձեր սրբազան առաքելությունն է, որը ստանձնել եք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք ու ծեծուջարդի ենթարկեք։

Դատապարտում ենք այն, ինչ տեղի  է ունեցել այսօր, պատասխանատվությունը միայն և միայն ԵԿՄ-ների վրա է իրենց հրամանատարի, գլխավորի ղեկավարությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաc Բագրատ Սրբազանը՝ խոսքն ուղղելով Երկրապահ կամավորականներին ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին

Share This